Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը, որտեղ նրան ողջունել են Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը և ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հունիսի 28-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին:

Համաժողովի շրջանակում Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում