Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը։  

«Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ջեյմս Օ’Բրայենը։

Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում