Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նեվադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում դիվանագիտական եւ ակադեմիական շրջանակների հետ քննարկել է Հայաստանի անվտանգության, մարտահրավերների եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, քաղաքագետը հանդիպում է ունեցել Բելգիայի միջազգային հարաբերությունների թագավորական Էգմոնտ ինստիտուտում։ Հանդիպում քննարկումը վարել է ինստիտուտի տնօրեն Պոլ դը Վիտտեն, որին ներկա էին գիտնականներ, դիվանագետներ։ 

Կոպալյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի՝ Արևմուտքին մոտենալու եւ Ռուսաստանից անջատվելու քաղաքականության հետեւանքով Հարավային Կովկասը ենթարկվել է աշխարհաքաղաքական բազմակարծության, որտեղ այլեւս մեկ հեգեմոն ուժ չի գերակայում, այլ դերակատարների մի ամբողջ հավաքածու պայքարում է՝ առաջ տանելու համար իր շահերը տարածաշրջանում։ 

«ԵՄ-ն գերիշխող դերակատարներից մեկն է, որը ֆունկցիոնալ դաշինք կազմելով Միացյալ Նահանգների հետ, փորձում է անդրատլանտյան հենակետ ապահովել տարածաշրջանում։ Հայաստանն ու ԵՄ-ն տարածաշրջանում կայունացման են ձգտում՝ եվրոպական ինստիտուցիոնալ գործիքակազմի և դիվանագիտական ​​ներգրավվածության միջոցով», - նշել է քաղաքագետը՝ ընդգծելով որ ԵՄ-Հայաստան ռազմավարական շահերի ընդլայնման գործում ռուս-ադրբեջանական առանցքը փորձել է խոչընդոտել տարածաշրջանում աճող անդրատլանտյան ներկայությանը։ 

Քաղաքագետ Կոպալյանը հանդիպել է նաեւ ԵՄ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետների, անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների, Եվրոպական Միության կառույցների աշխատակազմի անդամների եւ Հայաստանի հարցերով պատասխանատու պաշտոնյաների հետ։ Կոպալյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մարտահրավերները, դրանց դիմակայելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներն ու դրանք առաջ տանելու հետեւողական աշխատանքները։ 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

 

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում