Մխիթարյանն ու Ռեշֆորդը Եվրոպայի լիգայի կիսազերափակիչ փուլի ուղեգիր պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սեփական հարկի տակ հաղթեց «Անդերլեխտ»-ին և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղը հաջող մեկնարկեց «կարմիր սատանաներ»-ի համար: 10-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Սակայն «անդերլեխտ»-ի ֆուտբոլիստները արագ գոլից հետո չհանձնվեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը: 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոֆիան Հաննին:

Հիմնական ժամանակում գոլեր այդպես էլ չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «մանկունյանցիները»: 107-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Այդ խաղում անգլիական ակումբի կազմում միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան