Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է խաղաղապահության ոլորտում. ՆԱՏՕ-ի պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և խաղաղապահ առաքելությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նման դիտարկմամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջեյ Կլիմչիկը, ով Ծաղկաձորում մասնակցում էր «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» սեմինարին, որն անցկացվում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ:

«Համագործակցության այս ուղղությունները նախատեսված են ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Մեր հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին»,- նշեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Կլիմչիկը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի համագործակցությունը գործընկեր երկրների հետ պայմանավորված է հենց այդ երկրների ցանկություններից: «Հայաստանի հետ շատ ավելի լայն համագործակցություն ունենք խաղաղապահության ոլորտում. հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում Աֆղանստանում ու Կոսովոյում են»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նա շեշտեց նաև, որ օրինակ Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղապահությամբ, այլ հետաքրքրված է հրամանատարաշտաբային մակարդակում որոշումների կայացման ստանդարտներով: «Մենք բոլոր ցանկացող երկրներին հնարավորություն ենք տալիս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն է որոշում, թե որքանով պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի կամ որևէ այլ կառույցի հետ»,- ամփոփեց Անջեյ Կլիմչիկը:

Հայերեն English Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին