Հասարակական

Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները

1 րոպեի ընթերցում

Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած համաքաղաքային շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Ապրիլի 15-ի վաղ առավոտից ՊՈԱԿ-ի աշխատակիցները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին ևս ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի, արգելոց-թանգարանների և արգելոցների պատասխանատուները հանրապետության մարզերի կրթօջախների սաների ու զորամասերի ժամկետային զինծառայողների հետ համատեղ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացնեն (211 համայնքների 366 հուշարձանների տարածքներում):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում