Քաղաքացիները ապրիլի 25-ից կարող են էլեկտրոնային եղանակով պետական խնայողական պարտատոմսերը ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ի հետ համագործակցության շրջանակներում ստեղծել է էլեկտրոնային հարթակ, որտեղ ապրիլի 25-ից սկսած ցանկացած մարդ կարող է որոշակի պայմաններ բավարարելու դեպքում էլեկտրոնային եղանակով առցանց ձեռք բերել խնայողական պարտատոմսեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

«Կարծում եմ, որ մեր ներքին խնայողությունները բավարար են պետական ծախսերի պակասուրդային ֆինանսավորումը ներքին պարտքի հաշվին բավարարելու համար: Դրա համար հարկավոր է տեխնիկական հնարավորություններ և վստահություն, ինչը փորձում ենք ավելացնել: Գանձապետական պահառուի համակարգի ներդրողների կազմի վիճակագրական վերլուծման արդյունքում մինչև 30 տարեկանները բոլոր ներդրողների 8,5 տոկոսն են, մինչև 45 տարեկանները` 23 տոկոսը, 46- 60 տարեկանները` 33 տոկոս, իսկ 60-ից բարձր` 35 տոկոս: Նոր էլեկտրոնային հարթակի ներդրմամբ համոզված եմ, որ կառուցվածքը մեկ տարի հետո այլ է լինելու»,- ասաց Մարգարյանը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետը նաև հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց 30 և 45 տարեկանների ցուցանիշներն ավելի բարձր կլինեն:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը