Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Բիշքեկում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են միության հետ ռեալ համագործակցության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն արդեն երկրորդ տարին է` տեղի է ունենում բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման և գեոպոլիտիկ ցնցումների ֆոնին: Այս ամենը մի կողմից խոչընդոտներ է ստեղծում մեր միության լիարժեք կայացման ճանապարհին, իսկ մյուս կողմից բացում է նոր հնարավորություններ մեր երկրների ավելի սերտ համագործակցության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նման պայմաններում ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ են տվել կայունացնել անդամ պետություններում իրադրությունը, ցուցաբերել մակրոտնտեսական դիմացկունություն:

«2016 թվականին Հայաստանում դրական դինամիկա է նկատվել ՀՆԱ-ում, գրանցվել է տնտեսական ակտիվություն արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է ավելի քան 15 տոկոսով: Հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ շուկա ավելացել է 65 տոկոսով: Գրանցվել է առևտրաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրների առջև կան զարգացման նպատակներ, որոնց հասնելու ճանապարհը արդյունաբերության մեջ ինովացիաների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի մեջ է: Նա կարևորեց նաև համատեղ ջանքերը` ուղղված փոխշահավետ կոոպերացիաների ծրագրերի իրականացմանը:

«Մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինը` միության ամրապնդում ներսից, ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացում՝ արգելքների վերացման ճանապարհով, ապրանքների ազատ տեղաշարժի ապահովում: Երկրորդը, մեծացնել ԵԱՏՄ միջազգային ներգրավվածությունը: Այս երկու նպատակները համարվում են փոխլրացնող, ազդում են կազմակերպության արդյունավետության և միջազգային հեղինակության վրա: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են ռեալ համագործակցության:

2016 թվականին մշակվել են համագործակցության հարցեր Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների հետ: Հայաստանը հետաքրքրված է ձեռք բերված պայմանավորվածությունների իրավական ամրագրման հարցով, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ: Այս պլանում դրական ենք գնահատում փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհստակեցվի միության շուկայում առկա և «Սպիտակ գրքում» ամրագրված ու լուծում պահանջող 60 արգելքները վերացնելու ճանապարհային քարտեզը: «Հայաստանը շարունակելու է հետագայում էլ իրականացնել նախանշված ծրագրերը` հաղթահարելու գլոբալ բացասական տնտեսական երևույթները, անցնելու կայուն տնտեսական աճի` այդ թվում և միության ինտեգրացիոն ներուժի օգտագործմամբ»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան