Սերգեյ Լավրով. «Կովկասը պետք է մնա խաղաղ ու կայունե
4 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք համակարծիք ենք, որ Կովկասը պետք է մնա խաղաղ ու կայունե: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է համատեղ ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ անցկացված երկկողմ հանդիպման արդյունքներին: «Այդ առումով, իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել մի շարք հակամարտությունների կարգավորված չլինելըե,-նշել է նա եւ հավելել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ինտենսիվորեն աշխատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: «Համոզված եմ, որ բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ եւ պարզապես որպես Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամ, կանի հնարավորը, որպեսզի նման արդյունք ձեռք բերվիե,-ընդգծել է Լավրովը: «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի դիրքորոշումը շատ ակտիվ է, եւ մենք դա ողջունում ենքե,-իր հերթին հայտարարել է Մամեդյարովը: «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը պետք է շատ մեծ, հանգուցային դեր խաղա այդ հակամարտության կարգավորման գործում: Եվ տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի կովկասյան պետություն, այսինքն՝ նա միշտ ներկա կլինի Կովկասումե,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար: Դրանք ամուր հիմք ունեն, որը դրվել է տակավին Հեյդար Ալիեւի օրոք: Այդ հարաբերությունները մշտապես ամրապնդվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բարեկամական սերտ հարաբերությունների շրջանակներումե,-ընդգծել է Լավրովը: Նա նշել է, որ երկու նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ կապերի խորացման հեռանկարները, այդ թվում առեւտրատնտեսական ոլորտում եւ ռազմատեխնիկական բնագավառում: Լավրովը հայտնել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հումանիտար ոլորտին: «Այդ ոլորտն ուղղակիորեն վերաբերում է մեր քաղաքացիների առօրյա կյանքին: Այստեղ մենք ունենք նաեւ երկկողմ ծրագրեր, ներառյալ Ադրբեջանում ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը, ներառյալ ադրբեջաներենի դասավանդման ընդլայնումը Ռուսաստանի Դաշնությունումե,-ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը: Ինչպես նշել է Մամեդյարովը, որը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ կայացած բանակցությունները բնութագրել է որպես «շատ օգտակար եւ շատ լավե, «վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններն ու դրանց դինամիկան ընդլայնվում են եւ ուժեղանումե: «Աճում է ապրանքաշրջանառությունը, քաղաքական հարցերի շուրջ մեր դիրքորոշումները շատ դեպքերում համընկնում ենե,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ Կոսովոյի իրադրությունը, հակահրթիռային պաշտպանության շուրջ իրադրության զարգացումը, փոխհարաբերությունները Կասպից ծովում, ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ այլ հարցեր: