Սպորտ

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը պատանեկան աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 9-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

 Ծանրորդ Արմեն Գրիգորյանը պատանեկան աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 9-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բանգկոկում պայքարի մեջ մտան 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Արմեն Գրիգորյանը պոկեց 125 կգ և հրեց 157, երկամարտի 282 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Ռաֆիկ Հարությունյանը, պոկեց 120 և հրեց 158 կգ, երկամարտի 278 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում