«Զրույց հայերեն». օտարազգի կանայք հայկական մշակույթին ծանոթանալու բացառիկ հնարավորություն ունեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զրույց հայերեն» խորագրով միջոցառումը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հայկական մշակույթի հետ սերտորեն շփվելու հնարավորություն էր ստեղծել Հայաստանում բնակվող օտարազգի կանանց համար:

Ապրիլի 6-ին թանգարանում կայացած միջոցառմանը միջոցառման գլխավոր պատասխանատու, թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը վստահություն հայտնեց, որ հայ մշակույթը, կանացի գեղեցկության հետ մեկտեղելով ներկայացնելն ավելի մեծ տպավորություն կթողնի օտարերկրյա հանդիսատեսի վրա: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում հավատարմագրված կին դեսպաններ, դեսպանների կանայք, այլք:

«Մենք թանգարանի հանրահռչակման նոր փուլ ենք ազդարարում: Այս միջոցառմամբ այսուհետ ավելի նպատակաուղղված եւ ակտիվ գործունեություն ենք ծավալելու: Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված «Զրույց հայերեն» խորագրով միջոցառմանը փորձում ենք առավելագույնս ներկայացնել հայ մշակույթը»,- նշեց Հասմիկ Հախվերդյանը:

Նրա խոսքերով` միջոցառումը կազմակերպվել է այնպես, որ դիվանագիտական ծառայության մեջ գտնվող կանայք կարողանան հասկանալ թանգարանի բուն արժեքը: «Սա կարող է դառնալ մշակույթների խաչմերուկ: Կստեղծվի ավելի նպատակաուղղված համագործակցություն օտարերկրյա եւ հայաստանյան կազմակերպությունների եւ գործիչների հետ»,- ասաց նա:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փաստելով կնոջ մեծ դերը մշակույթային ոլորտում, համամիտ էր Հասմիկ Հախվերդյանի այն կարծիքին, որ այս միջոցառումը հնարավորություն կտա օտարերկրյա հյուրերին ծանոթանալու քաղաքակիրթ ազգի հնամենի ժառանգությանը: «Ի վերջո նրանց մեծ մասը մայրեր են, ովքեր ապրում են Հայաստանում եւ պարտավոր են նաեւ մեր տոներին իրենց մասնակցությունն ունենալ: Ինչպես նաեւ սա առիթ է նրանց տեսնելու, մեծարելու եւ շնորհավորելու»,- հավելեց սփյուռքի նախարարը:

Միջոցառմանը իրենց ծրագրով հանդես եկան «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակիցները, ովքեր հյուրերին ներկայացան հայկական տարազներով: Կրեցին նաեւ ոճավորված տարազներ, որոնք, մասնակիցների խոսքերով, առօրյայում նույնպես կարելի է կրել:

Համերգային կատարումներով ուղեկցվող միջոցառմանը հյուրերը շրջայց կատարեցին ցուցասրահներում, տեղի ունեցավ նաև «Քաղցր ընդմիջում»:

Լուսինե Թադեւոսյան

Նոռա Գրիգորյան

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին