Սպորտ

Ավարտվել է 2017 թվականի Հայաստանի նետաձգության դաշտային առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է 2017 թվականի Հայաստանի նետաձգության դաշտային առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է Հայաստանի 2017 թ. նետաձգության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա և 6 աղջիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան):

Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գևորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան):

Հայ մարզիկները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների և պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում