Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզում եղանակային պայմանների պատճառով ընտրությունների ընթացքը չի խաթարվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում եղանակային պայմանների պատճառով ընտրությունների ընթացքը չի խաթարվել

ԳԱՎԱՌ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 21 տարածքների 155 ընտրատեղամասերում ժամը 10-ի դրությամբ դադարեցվել է քվեարկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ՀՀ ԱԺ ընտրությունները հիմնականում անցել են առանց լուրջ խախտումների եւ միջադեպերի, բացառությամբ առանձին դեպքերի, որոնց մի մասը ուսումնասիրվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, մի մասը՝ քննվում իրավապահ մարմինների կողմից:« Ոչ մի ահազանգ անարձագանք չի մնացել, արվել է հնարավորը, որպեսզի ընտրական գործընթացները ընթանան օրենքով սահմանված կարգով: Արձանագրված խախտումները էականորեն չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա: Այժմը ընթանում է քվեների հաշվումը»,-հավաստեցին թիվ 19,20,21 ՏԸՀ նախագահները: Քվեարկության ամբողջ ընթացքը վերահսկվել է դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից: Ընտրատեղամասեր են այցելել եւ դիտարկումներ կատարել նաեւ միջազգային դիտորդները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ՝ թեեւ ցերեկային ժամերին մարզի տարածքով մեկ տեղումները թափվում էին ձյան տեսքով, սակայն դրանք չեն խանգարել ընտրությունների ընթացքը:«Ճանապարհաշինարարները հերթապահում էին եւ հսկում իրավիճակը, որպեսզի ընտրությունների ընթացքում մարզում փակ ճանապարհներ չլինեն»,-հավաստեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում