Հասարակական

Ախալքալաքից հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ախալքալաքից հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.510և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում