Հասարակական

Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը մարտ ամսվա ընթացքում գործարկել է նոր կայաններ Տավուշի մարզում, ընդ որում այսօր 4G+ ցանցը հասանելի է նաև մարզի սահմանամերձ գյուղերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու տարատեսակ OTT ծառայությունների, իսկ մասնավորապես՝ առցանց քարտեզների բոլոր գործառույթները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից:

«Ucom ընկերությունն այս տարի ևս ներդրումներ է իրականացնում ցանցի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Եթե նախորդ տարվա վերջին 4G+ ցանցը հասանելի էր 55 բնակավայրերում, ապա այս ձնառատ ամիսների ընթացքում իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 102 բնակավայր, ներառյալ գյուղական համայնքները և 16 քաղաք: Հարկ է նշել, որ այսօր Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում և այս տարածումը շարունակական է լինելու: Համաշխարհային փորձից հայտնի է, որ երկրի տնտեսական աճն ուղիղ կապ ունի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին, ընդգրկելով Հայաստանի տարածքի 85%-ը և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում