Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցևիչի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը ստորև:

- Պարոն Բավցևիչ, ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը, որպես մարզիչ աշխատելու համար:

-Իմ գործակալ Սևակ Կեուչյանը ազգությամբ հայ է, և նա ինձ պատմեց հավաքականի և այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց, որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ:

- Ծանոթ ե՞ք հավաքականի խաղացողներին, ու՞մ եք հասցրել արդեն ուսումնասիրել:

-Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, ով այս պահին հանդես է գալիս Եվրոպական բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ես ձեռք եմ բերել առաջին այն ամբողջ ինֆորմացիան, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարզիչ:

- Ի՞նչը կարող եք դուք փոխել հավաքականում, որպես մարզիչ ո՞րն է ձեր հաղթաթուղթը:

-Նախ ուզում եմ տեսնել, թե որքան դրական բան կարող ենք պահել անցյալ տարվա հավաքականի գործողություններից: Միայն դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչ փոփոխություններ են պետք կատարել: Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք մեծ հպարտություն և հուզմունք Հայաստանի համար, որը ես հուսով եմ կբերի մեծ աջակցություն հայ երկրպագուների կողմից: Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը:

- Հետևել եք Հայաստանի հավաքականի խաղերին փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընթացքում, ինչպիսի՞ն էին տպավորությունները:

-Անկեղծ ասած, այդ ժամանակ ես դեռ չգիտեի, և չէի էլ մտածում, որ հնարավոր է՝ լինեմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, այնպես, որ չեմ դիտել բոլոր խաղերը, բայց հետևել եմ արդյունքներին:

- Ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը:

-Եթե, ես չտեսնեի այդ ներուժը թիմում, ես չէի աշխատի այնտեղ որպես մարզիչ: Ես գտնում եմ, որ այն ժամանակները, երբ Հայաստանը խաղում էր փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում արդեն անցել են, և մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի և այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին:

- Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը բավական մարդ խմբում է հայտնվել, մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:

-Այո, ես ծանոթ եմ բոլոր հավաքականներին: Կարծում եմ, որ Բոսնիան հանդիսանում է մեր խմբի ֆավորիտը, քանի որ նրանք ունեն երկու բարձրակարգ խաղացող (Յուսուֆ Նուրկիչ, Միրզա Տելետովիչ), ովքեր հանդես են գալիս ամերիկյան NBA-ում, նրանց մյուս խաղացողները հանդես են գալիս Եվրոպական բարձր մակարդակի ակումբներում: Շվեդիան և Սլովակիան նույնպես ունեն շատ լավ հավաքականներ, բայց մենք նրանց հետ կխաղանք առանց կաշկանդվելու:

Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի, որ մյուս բոլոր հավաքականները, ունեն մեծ փորձ այս առաջնություններում հանդես գալու, սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է, և մենք չենք պայքարելու: Հուսով եմ, որ մեր բոլոր բասկետբոլիստները պատրաստ են ցույց տալ, որ նրանք բարձր մակարդակի վրա են:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ