Տնտեսություն

ՌԴ-ի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր

4 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր, բայց այդ ուժերից գլխավորը, որն անցած տասնամյակում իր վրա վերցրել է հայ-ռուսական քաղաքականությունն առաջ մղելու հարցը, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով վերջին մեկ ամսվա ընթացքում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած քաղաքական հետազոտության արդյունքները` կապված հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ:

«Այս ուժն է, որ վերջին 10 տարում առաջ է տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու գիծը: Առյուծի բաժինը ընկնում է ՀՀԿ-ին, որը համագործակցության փորձ ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արամ Սաֆարյանը:

Երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Եդինայա Ռոսիա»-ի հետ: Չնայած այդ քաղաքական ուժում կան գործիչներ, որոնք ներդրում ունեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում, բայց, Արամ Սաֆարյանը նշեց, որ հարաբերությունների առյուծի բաժինը Գագիկ Ծառուկյանին է: Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ:

Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:

Արամ Սաֆարյանի խոսքով, կան այլ մեծ ու փոքր կուսակցություններ, որոնք հանդես են գալիս երկու երկրների հարաբերությունների խորացման օգտին, բայց վերը նշված երեք ուժերի համեմատ, նրանց ներդրումը եղել է շատ ավելի համեստ:

«Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների կարևորության հարցերը: Այս քաղաքական ուժերը մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, փորձում են դիվիդենտներ ստանալ մերթ այստեղ, մերթ այնտեղ: Առկա քարոզարշավը մի հնարավորություն է, որ քաղաքական ուժերը պարզ, հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումն արտաքին քաղաքական կարևոր վեկտորների օգտին, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանը նշեց, որ քաղաքական շրջանակներից գալիս են ազդակներ այն մասին, որ Հայաստանը կարող էր ավելի անկախ դիրքորոշում ունենալ միջազգային քաղաքականության դաշտում, արվում են փորձեր` նսեմացնելու հայ-ռուսական հարաբերությունների նշանակությունը, կասկածանքի սերմ գցելով հայ հասարակության մեջ: Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ այս երևույթն անընդունելի է:

«Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի զարգացման վրա, դրա հետ մեկտեղ, ուժային մյուս բևեռների հետ փոխվստահության, փոխօգնության հարաբերությունների կառուցման վրա, կարծում ենք, որ քաղաքական դաշտում այս դիրքորոշմանն այլընտրանք չկա»,-հավելեց նա:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում