Հասարակական

Քրիստիան Բեյլը և Սերժ Թանկյանը ներկա կլինեն «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

2 րոպեի ընթերցում

Քրիստիան Բեյլը և Սերժ Թանկյանը ներկա կլինեն «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը, սցենարիստ Թերի Ջորջը ներկա կլինեն Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է, կոչ է արել բոլորին միանալ իրենց կարմիր գորգի արարողության ժամանակ:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում