Ռազմատեխնիկական առումով Ադրբեջանի համար նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական առումով նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է Ադրբեջանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Եթե ադրբեջանցիներն ի վիճակի լինեին իրավիճակի նոր էսկալացիայի գնալ, որը չի բացառվում, բայց նաեւ պահանջում է որոշ ռեսուրսներ եւ հնարավորություններ, ապա ամենահարմար ժամանակահատվածը նրանց համար կլիներ մինչեւ ընտրությունները, բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը չգնաց դրան, ավելին նույնիսկ լարվածությունն է ինչ-որ չափով նվազել»,-ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ համեմատաբար հանդարտ իրավիճակը նախեւառաջ պայմանավորված է փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններով եւ դրանց հետեւանքներով: «Բացի դրանից ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը հստակ մեսիջներ է ուղարկել ադրբեջանական կողմին, որ նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում Հայաստանը պատրաստ է ավելացնել այդ էսկալացիան»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Մեկ տարի առաջ՝ 2016 թվականին, ճիշտ նույն օրը Ադրբեջանըղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերիշփմանգծիողջ երկայնքովձեռնարկեց լայնածավալնախահարձակ գործողություններ,որոնցընթացքում հրթիռահրետանային արկակոծման ենթարկվեցին ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվեց կրակը, սակայն Ադրբեջանը ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին եւ ամիսներին պարբերաբար շարունակել է խախտել ձեռք բերված հրադադարի ռեժիմը: Իսկ փետրվարի 25-ին շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկեց հարձակման փորձ։ՊԲ-ն երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշեց առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտեց ելման դիրքեր։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին