Ռուսաստանը որևէ մեկին թույլ չի տա հարձակվել Հայաստանի վրա. ՌԴ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության «մատակարար» է և երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ նրա վրա հարձակվեն: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն։ «Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության մատակարար է, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ հարձակվեն Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի պաշտպանությանը, դա բացարձակ ակնհայտ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաումկինը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ այդ զենքով կրակում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա, Նաումկինը պատասխանեց. «Սա շատ սուր հարց է, որը չեն ընդունում մեր հայ գործընկերները։ Եկեք ուղղակի ասենք, որ մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը կայանում է նրանում, որ ունենա բարեկամական հարաբերություններ տարածքում եղած բոլոր պետությունների հետ։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:

Հայերեն العربية English Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26