Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը հանդես է գալիս ԱՊՀ-ի բարեփոխման եւ ժամանակակից պահանջներին ադապտացման գործընթացը շարունակելու օգտինե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանում, հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԱՊՀ-ի բարեփոխման եւ ժամանակակից պահանջներին ադապտացման գործընթացը շարունակելու օգտին: «Խորացնելով կապերը մյուս երկրների հետ՝ մենք գործով ցույց ենք տալիս, որ ժամանակակից Ռուսաստանի հետ ավելի շահավետ է բարեկամություն անել ու հուսալիորեն համագործակցել: Մեկ անգամ եւս կընդգծեմ, որ ԱՊՀ-ի պետությունների տնտեսական փոխհարաբերություններում հասունացել է անցումը համաշխարհային էկոնոմիկայում ընդունված սկզբունքներին, որին մենք բոլորս ինտեգրվում ենքե,- ասել է Լավրովը: Նրա կարծիքով՝ «այդ անցումը միայն կնպաստի Համագործակցության գծով գործընկերների հետ բազմապլանային կապերի առողջացմանը եւ իսկապես բնականոն հարաբերությունների հասնելուն, որոնք պետք է լինեն բոլոր ինքնիշխան պետությունների միջեւ, թույլ կտա ջանքերը կենտրոնացնել իրապես համընկնող շահերի վրա, ավելի լավ հասկանալ ինտեգրման օգուտներըե: «ԱՊՀ-ում մեր քաղաքականությունը հաշվի է առնում հետխորհրդային տարածքում ապրող ժողովուրդների իրական ձգտումները, այն է՝ իրավահավասար համագործակցությունն ու բարիդրացիությունը, ինտեգրացումից գործնական հատույցի մեծացումը: Եվ այստեղ հանգուցային նախագծերից մեկը պետք է դառնա ընդհանուր հումանիտար տարածության ամրապնդումը: Ողջունում ենք Ադրբեջանի ակտիվ մասնակցությունն այդ բնագավառում ԱՊՀ-ի երկրների ղեկավարների որոշումների իրականացմանըե,-նշել է նախարարը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հասնել դրա շուտափույթ լուծմանըե: Ըստ նրա՝ «Մոսկվայում տրամադրված են այսուհետեւ էլ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ակտիվ միջնորդական աջակցություն ցույց տալ փոխընդունելի փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելունե: «Դրան հասնելու հնարավորություններ կանե,-հավելել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում