Հասարակական

Հայաստանը 2016 թվականին համացանցում օգտատերերի վրա կիբեռհարձակումների թվով աշխարհում 14-րդն էր

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը 2016 թվականին համացանցում օգտատերերի վրա կիբեռհարձակումների թվով աշխարհում 14-րդն էր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպերսկի լաբորատորիան» 2016թ. Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի վիճակագրական վերլուծության համաձայն` համացանցում կիբեռհարձակումների քանակով Հայաստանը 14-րդն է աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետազոտությունների և սպառնալիքի գլոբալ կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը: Նրա ներկայացմամբ` Հայաստանն այս հորիզոնականն զբաղեցնում է օգտատերերի 33 տոկոսի ինտերնետային գրոհների ենթարկվելու պատճառվ:

«Կիբեռհարձակումների ենթարկվող երկրների ցանկում ԱՊՀ-ի բոլոր երկրներն են՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որն առաջին տեղում է: Բացի դրանից, հայ օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է այսպես կոչված տեղային սպառնալիքների՝ վնասակար օբյեկտների կողմից, որոնք սարքերում հայտնվում են կրիչների միջոցով: Միջին հաշվարկով՝ օգտատերը տարեկան 82 անգամ բախվում է տեղային սպառնալիքների, որոնք բխում են ձայնասկավառակներից, հիշողության կրիչներից, խտասկավառակներից»,- նշեց Նովիկովը:

«Կասպերսկի լաբորատորիան» միջազգային ընկերություն է, որն աշխատում է տեղեկատվական անվտանգության ոլորտում 1997թ-ից: Այն մշակում է պաշտպանական լուծումներ, ծառայություններ, որոնք ապահովում են բիզնեսի, չափազանց կարևոր ենթակառուցվածքի, պետական մարմինների և օգտատերերի անվտանգությունն ամբողջ աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում