Life

Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը կրկին չի կայանա

1 րոպեի ընթերցում

Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը կրկին չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ Երևանում մարտի 5-ին նախատեսված համերգը չի կայանա: Կազմակերպիչները հայտարարում են, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև մարտի 5-ը։ Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել։

Իրինա Ալեգրովայի պաշտոնական կայքէջում հայտարարություն է զետեղված, որ իր համերգը հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով։

«Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնմամբ մոտենալ առաջացած հանգամանքներին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»,-ասված է Իրինա Ալեգրովայի ադմինիստրացիայի տարածած հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում