Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Նախագահ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաև ոլորտային համագործակցության առումով` ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»,-նշեց ՀՀ Նախագահը:

Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Բրյուսելյան հանդիպման ընթացքում նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Հայերեն العربية English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ