Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտը հանրահռչակելու համար:

Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմեց միջոցառման մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Մխիթարյանը դիմեց Հայաստանի նոր սերնդին՝ մաղթելով նպատակների իրագործում, ինչը հնարավոր է տաղանդի և աշխատասիրության շնորհիվ:

«Հայկյան» հատուկ մրցանակի է արժանացել նաև Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և նվիրումի համար: Իր խոսքում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հատուկ մրցանակի արժանանալը: Նա հավելեց, որ միշտ պատրաստ է բարձր պահել Հայաստանի պատիվը:

Արթուր Ալեքսանյանին մրցանակները հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը