Հասարակական

Հայրենիքի պաշտպանի օրն սպարտակիադա Է անցկացվում Հայաստանի ռուսական ռազմակայանում

2 րոպեի ընթերցում

Հայրենիքի պաշտպանի օրն սպարտակիադա Է անցկացվում Հայաստանի ռուսական ռազմակայանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության շրջանակներում Հայաստանի ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում, անցկացվում Է «Հայրիկը, մայրիկը, ես՝ համերաշխ ընտանիք» սպարտակիադան Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ավելի քան 1000 մասնակիցների շրջանում մրցումներն անցկացվում են մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, դահուկներով փոխանցավազքի, պարանի ձգման, ծանրաքարերի եւ ուժային եռամարտի գծով:

Խաղերի եւ փոխանցավազքերի մի մասն անցկացվում են ռազմակայանի հրապարակում, մարզադաշտերում եւ մարզահրապարակներում, մյուս մասը՝ Գյումրիի զինվորական կայազորի մարզահամալիրներում եւ մարզասրահներում:

Մրցումների բոլոր մասնակիցներին, ովքեր կգրավեն մրցանակային տեղեր, միավորման հրամանատարը հանդիսավոր պայմաններում կհանձնի հուշանվերներ եւ պատվոգրեր:

Մարզական մրցումները կավարտվեն կտրտված տեղանքով զանգվածային դահուկավազքով:

Մարզական միջոցառումներից հետո մրցումների մասնակիցների եւ հրավիրված հյուրերի համար զորամիավորման անձնակազմի հետ աշխատանքի բաժինը կազմակերպել Է մշակութային-ժամանցային ծրագիր՝ զանգվածային զբոսահանդեսներով, համերգով եւ զինվորական շիլայի հյուրասիրմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում