Հայաստանը պետք է հետևողականորեն խրախուսի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կողմերին. Սերժ Սարգսյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանի ուրախալի լուրերից է համարում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Փետրվարի 20-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ամենայն ուշադրությամբ հետևի այս ուղղությամբ զարգացումներին:
«Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նախագահ Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով ՀՀ նախագահը նշել է, որ բոլորին են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները: