Արտաշարի միջնակարգ դպրոցի 5 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արտաշար համայնքի միջնակարգ դպրոցի 5 աշակերտ շմոլ գազից թունավորման հետեւանքով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ աշակերտներից 2-ն արդեն դուրս են գրվել, 3-ի առողջական վիճակը բավարար է: