Մաշալյանը հրապարակել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի մանրամասները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված վերջին իրադրության մասին հայտարարություն է հրապարակել, որտեղ ներկայացրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մաշալյանը պատմել է, որ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն անընդունելի է համարել տեղապահի ընտրությունը և դրան զուգահեռ պատրիարքական փոխանորդի պաշտոնի պահպանումը: «Սահակ Սրբազան, դա ընդունելի չէ: Մեզ խայտառակելո՞ւ եք մյուս եկեղեցիների առջև: Ես միայն տեղապահին կճանաչեմ: Եթե նա ընտրվի, մյուս բոլորը պաշտոնաթող կարվեն: Բացի այդ, եկեղեցական օրենքին դեմ է, որ երկու եպիսկոպոսի առկայության պարագայում եկեղեցական ավելի ցածր աստիճան ունեցող հոգևորականը դառնա տեղապահ: Ինչո՞ւ եք նման տարօրինակ քայլի դիմել»,- հարցրել է Գարեգին Երկրորդը:

Ի պատասխան նման հարցադրման` Մաշալյանն ասել է, որ Արամ սրբազանն ընդիմանում է և հրաժարվում է հրաժարական տալ: Նա ընդգծել է, որ ոչ ոք այլևս չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել Աթեշյանին, սակայն վերջինս էլ չի ցանկանում իր ընտրությունը տեղապահի պաշտոնում: «Մտածեցինք, որ եթե եկեղեցական ավելի ցածր աստիճանի հոգևորականի ընտրենք, կկարողանանք պահպանել ընտրական գործընթացի անկողմնակալությունը: Միայն այդպիսի լուծում կարողացանք գտնել»,- ասել է Մաշալյանը Գարեգին Երկրորդին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը, հասկանալով իրադրությունը, երկու սրբազաններին հրավիրել է Հայաստան` լուծում գտնելու նպատակով: «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո զրուցենք, մեր աղոթքն ասենք առ Աստված: Այդ ժամանակ անպայման լուծման մի ուղի կգտնենք»,- ասել է կաթողիկոսը:

Եպիսկոպոս Մաշալյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Պոլսո պատրիարքարանում իրենից ու Աթեշյանից բացի, կա նաև երրորդ սրբազանը` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: «Մեր շատ արժեքավոր մեծերից է: Նրան փոքր-ինչ անտեսել ենք, սակայն այդ խնդրում նա կարող է առանցքային դերակատարում ունենալ»,- ասել է Մաշալյանը, ինչին ի պատասխան Գարեգին Երկրորդը համաձայնել է նրան էլ Մայր Աթոռ հրավիրել:

Եզրափակելով հրապարակած հայտարարությունը` Մաշալյանը գրել է. «Ահա այսպես, սիրելի ընկերներ, գալիք շաբաթվա մեջ ամենահարմար օրը ժամանում ենք Սուրբ Էջմիածին: Երեք սրբազաններով այնտեղ ծնկելու ենք, մեղքերի թողություն խնդրելու մեզ և ձեզ համար ու այնտեղից մի փունջ խաղաղության ծաղիկներ առնելով վերադառնալու ենք: Մեր նկատմամբ էլ ներողամիտ եղեք, քանի որ չկարողացանք լավ օրինակ ծառայել ձեզ համար, մեր մեջ բանտարկեցինք Քրիստոսի սերն ու լույսը: Թող Աստված նոր հնարավորություններ ընձեռնի անցյալի մեր սխալները փոխհատուցելու համար»:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում