Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 53 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 392,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազան, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 53 տոկոսով: 2016 թվականի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 75,2 մլն դոլարի արտադրանք` աճելով 8,7 տոկոսով:

Բելառուսից ԵԱՏՄ արտահանման ծավալները կազմել են 11 մլրդ 255,1 մլն դոլար` ավելանալով 2,2 տոկոսով:

Ղազախստանից ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանվել 3 մլրդ 917,6 մլն դոլարի արտադրանք, ինչը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 23,5 տոկոսով:

Ղրղզստանից արտահանվել է 417,5 մլն դոլարի արտադրանք` աճելով 4,4 տոկոսով: ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է 26 մլրդ 554,1 մլն դոլար` նվազելով 7,9 տոկոսով:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին իրականացվել է 42.5 մլրդ ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` 2015 թվականի համանուն ցուցանիշի համեմատ նվազելով 6.7 տոկոսով: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս:

Հայերեն العربية English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը