Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում տարաբնույթ հարցեր են քննարկվելու

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 21-22-ն ակնկալվող այցի ընթացքում երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կոնսուլտացիաներ կանցկացնեն լայն շրջանակի հարցերի շուրջ: Ինչպես հայտնել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունում, «կոնսուլտացիաները կանցկացվեն ընդլայնված կազմով. Ռուսաստանի արտգործնախարարին այցի ընթացքում ուղեկցելու են արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ-ի ԱԳՆ-ի դեպարտամենտների ղեկավարներե: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Լավրովի հանդիպմանը քննարկվելու են անվտանգության, տարածաշրջանային համագործակցության, էներգետիկայի հարցեր, Կասպից ծովի իրավական կարգավիճակը եւ այլ հարցեր: Ծրագրվում է նաեւ, որ Ռուսաստանի ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում