Դեբեդ գետում 5-ամյա երեխայի դի է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դեբեդ գետից հնգամյա երեխայի դի է հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: «Փետրվարի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում երեխայի դի կա»,-ասացին ոստիկանությունից՝ հավելելով, որ երեխայի մահվան հանգամանքները պարզվում են:
Կարդացեք հոդվածը` English