Տնտեսություն

Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ Հայաստանը և երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առաջ կանգնած չեն

1 րոպեի ընթերցում

Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ Հայաստանը և երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առաջ կանգնած չեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ Հայաստանը, ոչ էլ երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առջև կանգնած չէ: Ազգային ժողովում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ արձագանքելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:

«Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջան է և ամբոխահաճո հայտարարությունները կարող են ավելանալ: Այս համատեքստում շատ հաճախ է օգտագործվում դեֆոլտ բառը: Ես վստահեցնում եմ, որ ոչ մեր բանկային համակարգը, ոչ մեր երկիրը նման վտանգի առաջ կանգնած չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Երիցյանը:

Նա հավելեց, որ իր պնդումը պրոֆեսիոնալ մակարդակում ապացուցելի է, ինչի մասին ոչ միայն ՀՀ ԿԲ-ն է հայտարարում, այլ նաև բոլոր այն միջազգային կառույցները, որոնք իրենց կարծիքն արտահայտում են առանց իրենց վրա որևէ կողմնակի ազդեցության: Ներսես Երիցյանը մանրամասնեց, որ խոսքը միջազգային վարկանիշային կազմակերպությունների մասին է, որոնք Հայաստանի վերաբերյալ դրական գնահատականներ են ներկայացնում և լավ հեռանկարներ կանխատեսում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում