1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին, 8-ին և 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին և 7-ին արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ից աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևան քաղաքում փետրվարի 5-ին, 8-ին 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին և 7-ին կլինի ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: