ԵԽ-ն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին. Յագլանդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում հունվարի 26-ինԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և ՀՀ Սահմանադրական դատարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին, որի ընթացքում կայացավ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, վերոնշյալ աշխատության հեղինակ Գագիկ Հարությունյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակը նշանավորվում է ՀՀ սահմանադրական լայնածավալ բարեփոխումներով, որոնք կոչված են Հայաստանում ավելի ամրապնդելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» աշխատությունը՝ համոզմունք հայտնեց, որ այն կարող է օգտակար ուսումնասիրություն հանդիսանալ ցանկացած պետության սահմանադրական արժեհամակարգում հիմնարար ազատությունների լիարժեք երաշխավորմանն ուղղված աշխատանքներում։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում հիշատակեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Այնուհետև, նա ավելացրեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Գլխավոր քարտուղար Յագլանդն անդրադարձավ նաև եվրոպական չափորոշիչներին առավել համապատախանեցնելու նպատակով Հայաստանում ընթացող օրենսդրական նշանակալի բարեփոխումներին` գոհունակությամբ փաստելով, որ դրանք իրականանում են ԵԽ մասնագիտական մարմիններից մեկի` Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Գլխավոր քարտուղարը նաև կարևորեց ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը:

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում Թորբյորն Յագլանդը նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետևողական հանձնառության շնորհիվ արձանագրվում է իրական առաջընթաց, որի մասին են փաստում ԵԽ մոնիտորինգային մեխանիզմները։

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել