Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներ կլինեն, բայց դեռ ժամանակացույց չի կազմվել. Մարիա Զախարովա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է, և, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Զախարովան ասել է հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումներ, անկասկած, կլինեն, սակայն դեռ ժամանակացույց չի կազմվել:

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումների արդյունքները՝ Զախարովան նշել է, որ տեղեկատվությունը հանրությանը ներկայացվել է ԱԳՆ մամուլի ծառայության միջոցով, եւ ինքը դրան ավելացնելու ոչինչ չունի: «Թեման անչափ զգայուն է: Բանակցությունները կառուցողական են եղել և ներառել են հակամարտության կարգավորման տարբեր եղանակների քննարկումներ»,- նշել է Զախարովան:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը