Պետք է նվիրումով ծառայել, բայց ամեն ինչ անել ողջ մնալու, պայքարը շարունակելու համար. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է նվիրումով ծառայել, պետք է քաջաբար կռվել, բայց նաև պետք է անել ամեն ինչ ողջ մնալու համար` պայքարը շարունակելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում վերջին ամիսներին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նման կերպ արձագանքեց ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Մատաղիս-Թալիշ հատվածում ծառայած Հարությունի այն դիտարկմանը, որ պարտադիր պետք է վերադառնալ և շարունակել ծառայությունը «մինչև վերջ»:

«Եթե մեր երիտասարդների կեսը, շատ չեմ ասում, ոչ մեկին չեմ ուզում ո՛չ կշտամբել, ո՛չ էլ վիրավորել, մտածի այնպես, ինչպես դու, մենք որևէ խնդիր չենք ունենա: «Մինչև վերջ» ես հասկանում եմ` մինչև չեզոքացնենք մեր Հայրենիքին սպառնացող վտանգը, որովհետև շատերը «մինչև վերջն» այլ կերպ են հասկանում: Դուք մեր երկրին պետք եք ողջ, հակառակ պարագայում ու՞մ է պետք լինելու այն հողը, որը պաշտպանում ենք, երբ այդ հողի վրա ոչ ոք չի ապրելու»,- ասաց ՀՀ Նախագահը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա