Տարածաշրջանային

Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատ կառուցել. Sputnik

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատ կառուցել. Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` պատի կառուցումն իրականացնելու է Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչությունը(TOKİ): Այն դեռևս 2016 թվականի մայիսի 5-ին ստորագրել էր արձանագրություն ազգային պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ երկրի վեց նահանգներում սահմանին 3 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ:

Երկրի արևելյան սահմանամերձ քաղաքներում, ինչպիսիք են Կարսը, Իգդիրն ու Արդահանը, պատի կառուցումը մեկնաբանվում է «ահաբեկչական խմբավորումների և մաքսանենգության դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ:

TOKİ-ի նախագահ Էրգյուն Թուրանը հայտնել է, որ արդեն ապրիլին իրենք կավարտեն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում