Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը «Ելք» դաշինքի շրջանակներում իր թեկնածությունը կառաջադրի թիվ 4 ընտրատարածքում

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը «Ելք» դաշինքի շրջանակներում իր թեկնածությունը կառաջադրի թիվ 4 ընտրատարածքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամԱլեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում:

«Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ Առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում