ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին ՀՀ ԱԺ նախագահը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Շնորհակալություն հայտնեցի գործընկերոջս Հայաստանի համար կարևոր այս օրերին մեր երկրում գտնվելու և տեղի ունեցող միջոցառումներին իր մասնակցությունն ունենալու համար»,– նշված է գրառման մեջ։