Մշակույթ

Կլայդերմանը Երևան կբերի ֆրանսիական մեղեդին

1 րոպեի ընթերցում

Կլայդերմանը Երևան կբերի ֆրանսիական մեղեդին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 18-ին համերգով հանդես կգա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, գործիքավորող Ռիչարդ Կլայդերմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է դաշնակահարի պաշտոնական կայքը:

Ռիչարդ Կլայդերմանըծնվել է 1953-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Նա շատ վաղ տարիքում սկսել է դաշնամուրի դասեր առնել իր հոր մոտ։ 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, ուսման ծախսերը վճարելու համար սկսել է դաշնամուր նվագել: Կլայդերմանն աշխատել է Միշել Սարդուի, Թիերի Լե Լուրոնի և Ջոնի Հոլիդեյի հետ։ Գրել է ավելի քան 1200 ստեղծագործություն, թողարկել 100-ից ավելի ձայնասկավառակ՝ 90 միլիոն օրինակով։

Դաշնակահարի համերգը տեղի կունենա մարտի 18-ին ժամը 19:00-ին: Տոմսերն արդեն վաճառքում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում