Սերբիան մտադիր է առանց վիզայի ռեժիմ հաստատել Հայաստանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան մտադիր է նոր նախաձեռնություն սկսել, որը ենթադրում է վերացնել վիզային ռեժիմը սովորական անձնագիր ունեցող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սերբական b92.net լրատվամիջոցը, հարցը քննարկվել է դեկտեմբերի 27-ին Բելգրադում:

Հանդիպմանը մասնակցել են առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը, փոխվարչապետ և առևտրի, զբոսաշրջության ու հեռահաղորդակցության նախարար Ռասիմ Յայիչը:

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը, խոսելով երկրի վիզային քաղաքականության մասին, հայտնել է, որ Սերբիայի անձնագիր ունեցող անձինք ներկայում կարող են 64 երկիր այցելել առանց մուտքի արտոնագրի: Համաձայնություն է կայացվել շարունակել վիզային ռեժիմի դյուրացման քաղաքականությունը հնարավորինս շատ երկրների հետ` բարելավելու երկկողմ քաղաքական հարաբերությունները, ներգրավելու արտասահմանյան ներդրումներ և ինտենսիվացնելու տնտեսական և զբոսաշրջային համագործակցությունը:

Այս առթիվ որոշում է կայացվել նախաձեռնել գործընթաց, որի արդյունքում կվերացվի վիզաների անհրաժեշտությունը սովորական անձնագիր կրող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար: Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել նաև երկրների որոշակի խմբի դեպքում վերացնել մուտքի արտոնագիրը դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար:

Հայերեն English Русский

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել