Միջազգային պարբերականները խոսում են Մխիթարյանի` Հայաստանի լավագույն մարզիկների շարքում չհայտնվելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային զանգվածային լրատվամիջոցներին մեծ զարմանք է պատճառել Հենրիխ Մխիթարյանի անվան բացակայությունը Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անգլիական «Daily Mail» պարբերականը գրում է. «Մխիթարյանը Սուրբ ծննդյան տոներին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարևոր անձն է, սակայն չի հայտնվել Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում»:

Խոսելով Մխիթարյանի աննկարագրելի գոլի մասին՝ անգլիական հեղինակավոր պարբերականը փաստում է, որ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում հայ կիսապաշտպանը փայլեց, բայց հայրենի երկրում լավագույնների ցանկում բացակայում է: «Լավագույնը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Իսկ Մխիթարյանը, ով Դորտմունդից տեղափոխվեց Անգլիա՝ 26 միլիոն ֆունտով, երբեք չի էլ եղել նրանց շարքում»:

«Foxsport»-ը ևս անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը՝ մեջբերելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքը. «Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն Աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից»:

Օրեր առաջ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան 35 լրագրողի քվեարկության արդյունքում ձևավորեց տարվա լավագույն տասնյակը, որտեղ Հենրիխ Մխիթարյանի անունն ընդգրկված չէ:

Հայերեն English Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է