Հասարակական

Տավուշում քրիստոնեական դաստիարակության 43 կրթօջախ է հիմնվել

2 րոպեի ընթերցում

Տավուշում քրիստոնեական դաստիարակության 43 կրթօջախ է հիմնվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցնող տարվա ընթացքում Տավուշի հոգևոր թեմի նախաձեռնությամբ քրիստոնեական դաստիարակության 43 կրթօջախ է հիմնվել «1 համայնք 1 դպրոց» ծրագրի շրջանակում՝ շուրջ 2100 աշակերտով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհակալություն հայտնելով այդ գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին ու անհատներին։ «Փառք և գոհություն մեր շնորհաբաշխ Տիրոջը, որ օրհնեց մեզ տարին ամփոփելու այսպիսի շնորհաշատ կերպով: Դեկտեմբերի 21-ից սկսած՝ յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոնում (Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ-Նոյեմբերյան) շրջակա համայնքների երեխաների հետ տարին ամբողջացրինք տոնահանդեսներով, որի ընթացքում մեր երեխաներին տոնական նվերների հետ բաժանվեցին նաև Մանկական Աստվածաշնչեր, որպեսզի իրենց հոգևոր դաստիարակությունն էլ ավելի ամբողջական լինի: Այսօր Տավուշի թեմի 2100 աշակերտներն արդեն ունեն իրենց Աստվածաշնչերը: Աստծու կամքով պիտի կարողանանք հասնել բոլորին…»,-գրել է Բագրատ Սրբազանը։

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանը Տավուշի թեմի առաջնորդությունը պաշտոնապես ստանձնել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, որից հետո Տավուշի հատկապես սահմանապահ շրջանները գտնվում են հոգևոր առաջնորդի անվերապահ ուշադրության կենտրոնում։ Նոր տարվա նախաշեմին կազմակերպվում են այցեր սահմանապահ զորամասեր՝ օրհնություն տանելով հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում