Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի ՏՏ ոլորտի լավ մասնագետները չլքեն Հայաստանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը շատ ցուցանիշներով առաջատար է թե Եվրոպայում, թե ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «ARMIX» հիմնադրամի և Օպերատորների հայկական միության տնօրեն Վահան Հովսեփյանը:

«Մենք ունենք մեծ հնարավորություններ Հայաստանում թվային տնտեսության զարգացման համար: Մենք պատրաստ ենք թվային հեղափոխությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությանը՝ նա նշեց, որ այն մեծապես օգնում է երիտասարդներին զարգացնել ոլորտում կարողությունները, ձեռք բերել գիտելիքներ:

«Մենք ունենք ոլորտում մի քանի կազմակերպություններ, որոնք աշխատում են ձեռնարկատերերի հետ, սակայն անմիջապես երիտասարդներ աշխատողների շահերը պաշտպանող ընկերություն չունեինք: Այս առումով կազմակերպությունը շատ կարեւոր է, քանի որ այն օգնում է երիտասարդներին դառնալ այն արժեքը, որ մենք կունենանք թվային տնտեսության համար»,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը:

Հիմնադրամը ներկայումս ունի 13 անդամ ընկերություններ հեռահաղորդակցության ոլորտում` UCOM, ORANGE ARMENIA, VIVACELL-MTS, ARMINCO, ISOC AM,KARABAKH TELECOM եւ այլն:

Լրագրողների հարցին, թե չնայած ոլորտում մեծ պահանջարկի առկայությանը, ինչո՞ւ են մասնագետները քիչ, Վահան Հովսեփյանը պատասխանեց.

«Դա մի կողմից մասնագետների պատրաստման խնդիրն է, որի ուղղությամբ ոլորտում մի շարք նախաձեռնություններ ունենք՝ տեխնոլոգիական համալսարանի ստեղծում, գոյություն ունեցող համալսարանների հզորացում, բովանդակության հզորացում: Մենք պետք է լուծենք նաեւ այն խնդիրը, որը թույլ կտա լավ մասնագետներին մնալ Հայաստանում, քանի որ մենք ստեղծում ենք հնարավորություն զարգանալու, սակայն գալիս է մի փուլ, երբ ծրագրավորողները, հասնելով մի մակարդակի, այլեւս չեն ուզում մնալ այստեղ եւ հեռանում են երկրից: Եթե Հայաստանում ունենանք այդպիսի պայմաններ, ուրեմն նրանք կմնան: Թե նախարարությունը, թե ոլորտային ասոցիացիաները աշխատում են այդ ուղղություններով, եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կներկայացնենք համապարփակ ծրագիր՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը»:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում