Վարդան Բիչախչյանը` Հայաստանի լավագույն մարզիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվալավագույնմարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի»գլխավոր մարզիչՎարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչԱբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականիև Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչԱրթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականներում: