Հասարակական

Լևոն Տեր-Պետրոսյանը Հենրիխ Մխիթարյանին համարում է հայ ազգի հպարտությունն ու ուրախությունը

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը Հենրիխ Մխիթարյանին համարում է հայ ազգի հպարտությունն ու ուրախությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում ծավալուն ելույթ ունեցավ, որում հիմնականում անդրադարձ կատարեց ազգ-բանակ գաղափարախոսությանը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բավականին ծավալուն և երկարաշունչ ելույթը ՀՀ առաջին նախագահն ավարտեց հետևյալ խոսքոերով. «Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյաննէ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում