Տրանսպորտի նախարարությունը նոր շենք կտեղափոխվի 4-5 ամիսների ընթացքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կկարողանա տեղափոխվել 4-5 ամսվա ընթացքում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, նոր շենքը կլինի ԱԳՆ-ի և գիտության պետական կոմիտեի կառավարական կորպուսի կողքին։ Այժմ ընթանում են ներքին մոնտաժման աշխատանքները, որոնց համար հատկացվեց 585 մլն դրամ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` Հանրապետության հրապարակում գտնվող շենքը կառավարության որոշմամբ մասնավորեցվելու է:
Կարդացեք հոդվածը` English