Հայաստանում ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Ինֆորմատիկայի պետական քոլեջում դեկտեմբերի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում սույն հուշագրի ստորագրումը հիմք է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունների ուսուցման որակի բարձրացման, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության հետ համատեղ նոր կրթական ծրագրերի մշակման ու իրականացման համար:

«Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է: Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար՝ խրախուսելով նաև առցանց գիտելիք ստանալու, ինչպես նաև ՏՀՏ կիրառության անվտանգության սկզբունքներին հետևելու մշակույթը Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը:

Համատեղ ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» կողմից Տեղեկատվական Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիայի հիմնում, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտությունների զարգացմանը և ժամանակակից աշխատաշուկայի ձևավորմանը:

«Առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից: Սակայն դրանք հիմնականում անգլալեզու, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտա ունենալ նաև հայալեզու օնլայն դասընթաց, որից կարող են օգտվել ոչ միայն մեր քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները»,- ընդգծեց «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը:

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը ևս վստահ է, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման ու ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար:

«Սոֆթլայն ընկերությունը կարևորում է ՏՀՏ ոլորտում ընդհանուր իրազեկվածությունը, ինչպես նաև ՏՀՏ կիրառման անվտանգության վերաբերյալ գիտելիքի տարածումը թե՛ կրթության ոլորտում, թե՛ գործարար շրջանակներում: Մենք համոզված ենք, որ միայն գրագետ ՏՀՏ քաղաքականությամբ կարելի է միջազգային չափանիշներով մրցունակ բիզնես, կրթական համակարգ և պետություն ունենալ»,- շեշտեց Հարությունյանը:

Հուշագրի ստորագրումը խթանելու է կրթական ոլորտում ՏՀՏ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը, այս ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացը՝նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը որակյալ կրթության միջոցով: Հուշագիրը երկու կողմերի համար այս ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման հիմք է հանդիսանալու:

«Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի:Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է սերտիֆիկատ՝ հավաստելով քոլեջի համապատասխանությունը կառավարման որակի միջազգային ստանդարտներին: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում սովորում են շուրջ 800 ուսանողներ:

«Սոֆթլայն» ընկերությունը լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում հայտնի միջազգային ընկերություններից է, որն առաջատար է հատկապես ԱՊՀ երկրներում: Հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 1000 ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Ստեղծվել է 1993թվականին, իսկ հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2008թվականին:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում