«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև դեկտեմբերի 12-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով նախատեսվող ծրագրի իրականացման մասին, նշել է , որ նոր, պատասխանատու վերաբերմունք է ձևավորվում հանքարդյունաբերության ու տնտեսության ոլորտում:

«Թյուր կարծիք թող չձևավորվի, որ «Լիդիան Արմենիան» կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողություններն իրականացնելիս: Չկա այդպիսի բան,հուշագրում հատուկ է շեշտվում այդ մասին , որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու»-նշել է Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով ծրագրին՝ նախարարը կարևորել է դրա առավելագույնս մասնակցային լինելը, նշելով , որ գործընթացներում պետք է ներգրավվեն նաև համայնքները, հասարակական կազմակերպությունները: «Այն լինելու է բաց, հրապարակային, թափանցիկ և , մեր նպատակն է իբրև բնապահպանության նախարարություն լավ մշակույթ ձևավորել, որ կարելի է հասնել դրական արդյունքների` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ , որ եթե մենք հետևողականորեն մեր նպատակներից չշեղվելով, հանրության լայն շրջանակների ներգրավմամբ շարժվենք առաջ, անպայման կունենանք օրինակելի արդյունք, որը նաև տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում կարող է ապահովել էական և լուրջ վերանայում Հայաստանի համար»-մասնավորապես ասել է Արծվիկ Մինասյանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5.7 միլիոն դոլարի ներդրում: Ծրագիրը բազմակողմ է՝ միտված կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի զարգացման և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդրնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

Ներկաներին «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրականացման մեխանիզմները ներկայացրել է բրիտանական Treweek Environmental Consultants բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Հայերեն

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները